ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Որքան նման են իրար այս երկու ճիվաղներն իրենց հրեշավոր կեղծավորությամբ

Որքան նման են իրար այս երկու ճիվաղներն իրենց հրեշավոր կեղծավորությամբ
09.11.2023 | 14:23

«Իսրայելը և ՑԱՀԱԼ- ը (Իսրայելի պաշտպանության բանակը.- Ա.Հ.) գործում են միջազգային իրավունքի բարձրագույն չափանիշներին համապատասխան, որպեսզի կանխեն ոչ մասնակցին (հակամարտությանը չմասնակցող խաղաղ բնակչությանը) վնաս հասցնելը, և մենք կշարունակենք դա անել մինչև հաղթանակ» – անցած կիրակի, ТАСС- ի փոխանցմամբ, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

Ինչպես արդեն նշել ենք, Իսրայելը տարածելով այն կեղծիքը, թե պահպանում է «պատերազմի օրենքները» և գործում է միջազգային իրավունքի բարձրագույն չափանիշներին համապատասխան, ըստ էության, զբաղվում է Պաղեստինի արաբների վատ սքողված ցեղասպանությամբ: Հրեական պետության ղեկավարի հրեշավոր կեղծավորությունը բացահայտվում է բազմաթիվ փաստերով, որոնց հնարավորինս համառոտ և ոչ ամբողջական շարադրանքը կներկայացնենք ստորև:

Եվ, ուրեմն, ի՞նչ են վկայում փաստերը:

Իսրայելական զորքերը մտադիր են Գազայի հատվածում ճապոնական Հիրոսիմա քաղաքի ավերածությունների նմանությունը կազմակերպել՝ միայն առանց միջուկային զենքի. այս մասին դեռ հոկտեմբերի կեսերին հայտնել Է ամերիկացի հայտնի լրագրող Սեյմուր Հերշը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Գազա քաղաքը գտնվում է Հիրոսիմայի վերածվելու գործընթացում՝ առանց միջուկային զենքի օգտագործման»,- «РИАНовости»– ի տեղեկացմամբ, իր զրուցակցի խոսքերն է մեջբերել ՑԱՀԱԼ- ի ծրագրերին ծանոթ հետաքննող լրագրողը:

ՄԱԿ- ի հինգ գործակալություններ հոկտեմբերի 21- ի համատեղ հայտարարության մեջ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը գնահատել են որպես աղետալի և կոչ են արել մարդասիրական հրադադար հաստատել, ինչից, ի դեպ, Իսրայելի սիոնիստական վարչակարգն առ այսօր հրաժարվում է:

«Գազայի անդադար իսրայելական ռմբակոծությունները, որոնք սաստկացել են անցած գիշեր, կրկին թիրախավորել են կանանց, երեխաներին և անմեղ խաղաղ բնակիչներին՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը,- հոկտեմբերի 28- ին, «РИА Новости»– ի տեղեկացմամբ, գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը X սոցիալական ցանցում (նախկինում ՝ Twitter):- Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա այս խելագարության վիճակից և դադարեցնի իր հարձակումները»:

Դեռ հոկտեմբերի վերջին նշելով, որ «Գազայում անվտանգ տեղեր չկան», պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, «Коммерсантъ»– ի փոխանցմամբ, հայտարարել է (Լազարինիի ելույթը հեռարձակվել Է ՄԱԿ-ի կայքում).

«Ըստ տեղեկությունների, սպանվածների 70 տոկոսը երեխաներ և կանայք են։ «Save the Children» կազմակերպությունը երեկ հայտնել է, որ Գազայում ընդամենը երեք շաբաթվա ընթացքում սպանվել է գրեթե 3200 երեխա: Սա գերազանցում է 2019 թվականից սկսած, համաշխարհային հակամարտությունների գոտիներում ամեն տարի սպանված երեխաների թիվը։ Դա չի կարող լինել ուղեկցող կորուստ: Եկեղեցիներ, մզկիթներ, հիվանդանոցներ, ԲԱՊՈՐնրանց չեն խնայել, չափազանց շատ մարդիկ սպանվեցին անվտանգության որոնումներում: Գազայի ներկայիս պաշարումը հավաքական պատիժ է» (ընդգծումը՝ մերը)։

Եթե վիրավորված երեխաներին էլ նկատի ունենանք, կառերեսվենք էլ ավելի ահավոր պատկերի: Ինչպես Ժնևում կայացած համատեղ ճեպազրույցում հայտարարել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մամուլի քարտուղար Ջեյմս Էլդերը և հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչ Յենս Լաերկեն, Գազայի հատվածում հակամարտության սրումից երեք շաբաթվա ընթացքում սպանվել և վիրավորվել են ավելի քան 10 հազար երեխա:

«Այդ թիվն ամեն օր զգալիորեն ավելանում է,- Դեռ հոկտեմբերի 31- ին, «РИА Новости»– ի տեղեկացմամբ , ասել է Էլդերը:- Գազան վերածվել է երեխաների համար գերեզմանոցի։ Դա դժոխք է բոլորի համար: Այնուամենայնիվ, երեխաներին սպառնացող վտանգները դուրս են գալիս ռումբերից և ականանետերից»:

Ընդամենը 1 շաբաթ հետո Գազայի հատվածում սպանված պաղեստիցի երեխաների թվաքանակն աճել է մոտ 1000- ով: Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում զոհվել է ավելի քան

10 022 պաղեստինցի, որոնցից 4104- ը՝ երեխաներ: Նոյեմբերի

6- ին «Ведомости»– ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Al Jazeera» հեռուստաալիքը՝ վկայակոչելով անկլավի առողջապահության նախարարությանը: Բացի վերոնշյալ 10 022- ից, 152 հոգի սպանվել է Արևմտյան ափին։

Մինչ այդ, հոկտեմբերի վերջին, ТАСС- ի փոխանցմամբ, Պաղեստինի օկուպացված տարածքներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստորաբաժանումը, X սոցիալական ցանցում կազմակերպության էջում հայտնել էր, որ Գազայում «անընդհատ ինտենսիվ ռմբակոծություններ են ընթանում, բազմաթիվ բժշկական հաստատություններ ավերվել են ավիահարվածների հետևանքով», «Հիվանդանոցները լեփ-լեցուն են ծանր վնասվածքներով հիվանդներով, և զոհերի ներհոսքի վերջը չի երևում: Դեղորայքի պաշարները սպառվում են, և վառելիքի հետ կապված խափանումներն արդեն ազդում են բժշկական հաստատությունների և շտապօգնության մեքենաների աշխատանքի վրա»։ Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ դեղորայքի պակասի պատճառով Գազայի հատվածում վիրավորների վիրահատություններն իրականացնում են առանց անզգայացման:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ